30 November, 2022

І Міжнародна науково-практична інтернет-конференція

  • ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ 3-րդն է հանրապետությունում: Տաշիրի տարածաշրջանը գտնվում է Լոռու դաշտի հարավարևելյան մասում, ծովի մակարդակից 1500-1700 մ բարձրության վրա: Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են և ալպյան մարգագետինները [3, էջ 3-10]: Հետազոտություններն անց են կացվել Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղի տնամերձ տարածքներում: Մեծավանը գտնվում է ծովի մակերևույթից 1580 մ բարձրության վրա, ջերմային պայմանները բարենպաստ են մշակաբույսերի աճեցման համար [5, էջ 170-175; 6, 220-228 էջ]: Գյուղի լանդշաֆտային պայմանները և լեռնագրությունը պատճառ են հանդիսանում անընդհատ դիտվող քամիների: Հետազոտության նպատակն է՝ ուսումնասիրել և գնահատել Fabaceae ընտանիքի շրջանացված և ոչ շրջանացված որոշ մշակաբույսերիաճի, զարգացման առանձնահատկությունները Մեծավան գյուղի տնամերձ տարածքներում [5, էջ 15-18]: