Յուրաքանչյուր բուսական օրգանիզմ իր կենսագործունեության ընթացքում արտադրում է տարբեր բնույթի քիմիական նյութեր, այդ թվում այնպիսի նյութեր, որոնք օգնում են պայքարել հիվանդահարույց միկրոօրգանզիմների դեմ, նպաստում են բույսերի մոտ տարբեր հիվանդությունների նկատմամբ իմունիտետի ձևավորմանը։ Այդպիսի նյութերին են պատկանում ֆիտոնցիդները՝ կենսաբանական ակտիվ նյութերը, որոնք սպանում կամ ճնշում են ոչ միայն տարբեր միկրոօրգանիզմների աճը և զարգացումը, այլև ազդում են մակաբույծ ճիճուների, միջատների՝ վարակիչ հիվանդություններ տարածողների վրա [5, էջ13-20; 6, էջ 66-67]: Դրանք արտադրվում են ինչպես չվնասված, այնպես էլ մեխանիկորեն վնասված բուսական հյուսվածքների կողմից: Ֆիտոնցիդները հայտնաբերվել են 1928 թ. հայտնի ռուս գիտնական պրոֆեսոր Բ. Պ. Տոկինի կողմից [4, էջ 20]։ Նա այդ նյութերն անվանեց «ֆիտոնցիդներ», որը ծագել է հունարեն «phyton»՝ «բույս» և լատիներեն «caedo»՝ «սպանում եմ» բառերից [7, էջ 329 ]։
ВЛИЯНИЕ ФИТОНИЦИДОВ НА НЕКОТОРЫЕ ПОВРЕЖДЕНИЯ НАСЕКОМЫХ
П.С. Григорян, Н.Г. Меликян (Ванадзор, Армения) | Download article